Բաժիններ՝

Փարիզյան կինոթատրոնը սպառնալիքներ է ստացել ռուսական ֆիլմերի ցուցադրության պատճառով

Փարիզի «Բալզակ» կինոթատրոնը սպառնալիքների պատճառով չեղարկել է ռուսական ֆիլմերի ցուցադրությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Rivage Russie Evenements ասոցիացիայի նախագահ Ժան Ռադվանին։

«Բալզակ կինոթատրոնում սպառնալիքներ են ստացվել, գիշերը անհայտ անձինք շենքի պատուհանին մահացածների գլուխներով թռուցիկներ են փակցրել, չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է գրված։ Բացի այդ, սոցցանցերում հայտարարություններ են հնչել՝ կապված ռուսական ֆիլմերի ցուցադրության հետ, այս ֆոնին կինոթատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել բոլոր ցուցադրությունները»,- ասաց նա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի առնչությամբ ոստիկանություն բողոք չի ներկայացվել։

«Բողոք ներկայացնելու պատճառ չկա: Ինչպես գիտեք, այժմ Ուկրաինայում բարդ ժամանակաշրջան է: Եվ կան ուկրաինացիներ և նրանց կողմնակիցները, ովքեր փորձում են ճնշում գործադրել»,- բացատրեց նա:

Դիտարկմանը՝ համաձա՞յն է արդյոք ճնշման նման մեթոդներին, Ռադվանին բացասաբար է պատասխանել՝ նշելով, որ ինքը և ողջ ասոցիացիան «վրդովված են Ուկրաինայում ընթացող մարտերից և խաղաղ բնակչության մահերից»։

«Սակայն մենք կարծում ենք, որ ռուսական ֆիլմերը պետք է շարունակեն ցուցադրվել: Մենք զբաղվում ենք կինոյով և ընդհանրապես կարծում ենք, որ ռուսական մշակույթը ոչ միայն ներկայիս իշխանություններն են, այլ նաև բազմաթիվ ռուս ստեղծագործողներ»,- պարզաբանել է ասոցիացիայի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։