Ռուսաստանցիների գրեթե 40 տոկոսը հնարավոր է համարել ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունների վերականգնումն առաջիկա 3 տարում

Ռուսաստանցիների ավելի քան երրորդ մասը (38 տոկոսը) վստահ է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ սպորտային կապերը կվերականգնվեն առաջիկա երեք տարվա ընթացքում: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) տվյալները, որոնք ստացել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Եվս յուրաքանչյուր երրորդը (33 տոկոսը) նույնպես հնարավոր է համարում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կապերի վերականգնումը, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ իրադարձությունների նման զարգացումը տեղի կունենա անհամեմատ ավելի ուշ, նշում են սոցիոլոգները:

Իր հերթին ռուսաստանցիների 7 տոկոսը չի հավատում այդ հարաբերությունների վերականգնմանը, ցույց են տալիս հարցման արդյունքները:

ՀԿՀ-ի տվալների համաձայն, ռուսաստանցիների երեք քառորդը (74 տոկոսը) կցանկանար ՌԴ-ի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ սպորտային կապերի վերականգնում, դա չի ցանկանում համաքաղաքացիների 8 տոկոսը եւ յուրաքանչյուր տասներորդը չգիտի, թե ինչ ասի այդ առիթով: Համառուսաստանյան հարցումն անցկացվել է 2022 թվականի մարտի 18-20-ը ՌԴ 53 տարածաշրջանների 104 բնակավայրերում՝ 18-ից բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930