
Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն տալիս ցանկալի արդյունք

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում։ Այս մասին վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում ռուբլու փոխարժեքը, որը վերադարձել է այն մակարդակին, որը կար Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։
«Սա նշանակում է, որ մեր գործողությունները չեն ստացվել այնպես, ինչպես ցանկացել են արևմտյան երկրների ղեկավարը»,- եզրափակել է Մորավիեցկին։