Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետեւել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին:
Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոդ Վոլտերը։
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Չինաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է արել կանխելու առեւտրական հակամարտությունը:
Ռուսասանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը հուլիսի 16-ին տեղի կունենա Հելսինկիի Նախագահական պալատի Գոթական դահլիճում:
«Ադրբեջանը Բրյուսելում հաջողություն չի ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կայծ Մինասյանը:
«ՀՀ վարչապետը Բրյուսել էր մեկնել լուրջ ակնկալիքներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բրյուսելյան որոշ դիտարկումներին:
Հարցմանը մասնակցած՝ ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը հայտարարել է, որ Օբաման զբաղեցնում է առաջին կամ երկրորդ տեղը վերջին 50 տարում ԱՄՆ-ի լավագույն նախագահների վարկանիշում:
Հսկայական այսբերգը մոտեցել է Արևմտյան Գրենլանդիայի գյուղերից մեկին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա այժմ ունի դրա հնարավորությունը, երբ մի քանի օրից հանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Սակայն ինչ գնով է հնարավոր հասնել այդ նպատակին, ցույց կտան հուլիսյան բանակցությունները:
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է փոխել մտքերը` հաշվի առնելով ռազմավարական հավասարակշռության պարադիգմը` Հայաստանը Ռուսաստանի դաշնակից, բայց Արևմուտքի գործընկեր»:
Իսրայելի ավիացիան վերջին ժամերին Գազայի հատվածում տասնյակ օբյեկտներ է խոցել:
Ճապոնիայում ավելի քան հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել սաստիկ շոգի պատճառով:
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել շատ դրական է գնահատում:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղձեր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:
«Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մոտ իշիալգիայի նոպա է եղել։ Այդ մասին, ըստ ria.r-ի՝ հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնաբանելով Յունկերի՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին «հարբած» ներկայանալը:
Նրա խոսքով՝ փաթեթը կարող է մեծանալ, կարող է փոքրանալ, խնդիրը որակական բարեփոխումների մասին է, որ դրանք նաև լինեն անշրջադարձելի:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլպ Համոնդը հուլիսի 13-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում ներկայացրել է Լոնդոնի դիրքորոշումը հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների (Brexit) ֆինսական եւ բանկային կողմի վերաբերյալ:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր դաշնակիցներն են հուլիսի 12-ին հարվածներ հասցրել Սիրիայի Դեյ Զորի նահանգում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ:
Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում:
Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել չորս օրով հսկողություն սահմանել Եվրամիության երկրների հետ սահմաններին՝ Հելսինկիում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատճառով:
«Եթե Արցախում լինեն սրացումներ, դա կլինի ոչ թե խանդից կամ բարկությունից, այլ Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում խնդիրներ կան»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհամբերությամբ է սպասում Brexit-ի շուրջը բանակցություններին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 204-ի
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ձգտում է կառուցելու «նորմալ պետություն»: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։
«Փոխարենը՝ սկզբունքային դիրքորոշում ստանձնել, վերահաստատել այն, վեհաստատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ի՞նչ է անում ԱԳ նախարարը, նա նահանջում է՝ դրանով իսկ աջակցելով նրանց, ովքեր կարծում են, որ Հայաստանը նահանջում է»:
Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի կազմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:
Լոնդոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի (հուլիսի 11-12) նախօրյակին որոշում է ընդունել Աֆղանստան ուղարկել 440 զինծառայողների՝ այդ երկրում բրիտանական զորակազմի թվաքանակը հասցնելով գրեթե 1100-ի:
Ինչպես հաղորդում է TACC լրատվական գործակալությունը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանը կանդամակցի դաշինքին։
«Նկատենք, որ սա ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ընթացքում ընդունված բանաձևերից առաջինն է, որ նման ձևակերպում ունի: Նման բանաձևեր պարբերաբար ընդունվել են, այսինքն՝ քաղաքական լուրջ մոտեցումների հետ գործ չունենք, այն է, ինչ միշտ եղել է»,- ասաց նա: