
Ինդոնեզիան G20-ին առաջարկում է միավորել նախարարությունները պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար

Քսանի խումը (G20) կարող է ստեղծել ֆինանսների եւ գյուղատնտեսության միասնական նախարարություններ պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Սրի Ինդրավաթին, որը նախագահում է G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունենում Ինդոնեզիայում:
Reuters գործակալության տվյալներով՝ G20-ի նախարաները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները նաեւ նշել են հիմնական խնդիրները եւ ձեւակերպել կոնկրետ քայլեր՝ նպատակաուղղված պարենային ճգնաժամի դեմ պայքարին: Միեւնույն ժամանակ Ինդրավաթին ընդգծել է, որ պարարտանյութերի շուկայում իրադրության վատթարացումը կարող է կանխապես տարիներով սաստկացնել պարենային ճգնաժամը:
Ինդոնեզիայի գերատեսչության ղեկավարը նաեւ վստահություն է հայտնել, որ «աշխարհը սովի կհանդիպի պատերազմի, արտահանական սահմանափակումների եւ համավարակի շարունակվող ազդեցության ֆոնին»: Քսանի խմբի (G20) ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում հուլիսի 15–16-ը Բալիում (Ինդոնեզիա), հաղորդել է ՏԱՍՍ-ը: