ԿԺԴՀ-ն սպասում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2018 թվականի սեպտեմբերի 9-ին այցով կժամանի Փհենյան՝ երկրի հիմնադրման 70-ամյակին:
Թաիլանդի Փուքեթ կղզու ափերի մոտ երկու նավերի խորտակման զոհերի թիվը հասել է 18-ի:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն այցով ժամանել Է Փհենյան, որի ընթացքում պլանավորում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին նվիրել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի Rocket Man («Աստղանավորդ» կամ բառացի «մարդ-հրթիռ» – ծանոթ. ՏԱՍՍ) երգի սկավառակը:
Ճապոնիայի արդարադատության նախարարությունը հուլիսի 6-ին պաշտոնապես հայտարարել է «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի ղեկավարների, ներարյալ դրա հիմնադիր Տիձուո Մացումոտոյի, որը հայտնի է Սյոկո Ասահարա անվամբ, նկատմամբ յոթ մահապատիժներ ի կատար ածելու մասին: Համապատասխան հայտարարությունը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում արել է գերատեսչության ղեկավար Յոկո Կամիկավան:
Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները:
«Հայաստանը մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ի շրջանակում անվտանգության ապահովման գործում, ինչը բավականին հետաքրքիր նրբություն է»:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2004 թվականին ԱՄՆ կոնգրեսը հիմնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, որի նպատակն էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք համեմատաբար ժողովրդավար են:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 11-12-ը Բրյուսել կատարելիք այցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 24 զինյալներ են ոչնչացվել հուլիսի 4-ին Աֆղանստանի արեւելքի Գազնիի նահանգում երկրի անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլեւս խնայատուփ չի լինի ամբողջ աշխարհի համար:
Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի լրագրող Բրայան Ռոսը, որը սխալ է թույլ տվել ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերի գծով նրա նախկին օգնական Մայքլ Ֆլինի մասին ռեպորտաժում, հեռացել է պաշտնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:
Ճապոնիայի Ակիհիտո կայսեր առողջական վիճակը, որին բժիշկներն այս շաբաթվա սկզբին անկողնային ռեժիմ էին նշանակել, սկսել է բարելավվել:
ԱՄՆ-ի կողմից մի շարք ներմուծվող ապրանքների համար մաքսերի սահմանումը կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբի առեւտրական պատերազմի:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 10 մլն 677 հազար 328 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում կանի Հայաստանին։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, սակայն չզեկուցվողների շարքում է։
«ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն առաջարկներով փորձում են հասկանալ, թե ինչ խորության են պատրաստ ՀՀ նոր իշխանությունները, թեև կա նաև հայտարարություն, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորների հարցում կտրուկ շրջադարձեր չեն լինելու»:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել է, որ հենց իր գործողությունները հանգեցրեցին այն բանին, որ այժմ Վաշինգտոնը պատերազմի վիճակում չէ Փհենյանի դեմ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով:
«Դուգինը շատ հստակ ասաց, որ ԵԱՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող ամբողջական լինել, նա հղեց, որ այս ամբողջի նպատակն Ադրբեջանին ԵԱՏՄ բերելն է, իսկ դրա գինն այն է, ինչ ասում են՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին, որովհետև այլ բանով Ադրբեջանին շահագրգռել չի լինի։ Սրանք միտումներ են, որոնք բացասական են»։
Ավստրիան Գերմանիայից անմիջապես հետո պատրաստ է ձեռնարկելու անօրինական միգրանտների հոսքերից հարավային սահմանի պաշտպանության ազգային միջոցներ:
Ճապոնիայում սաստիկ շոգի պատճառով առնվազն երեք մարդ զոհվել, ավելի քան 3,4 հազարը ջերմահարվածով հոսպիտալացվել է հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում:
«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Անդրես Մանունել Լոպես Օբրադորն ստացել է ավելի քան 24 միլիոն ընտրողների քվեները Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք նամակներ է հղել ՆԱՏՕ-ի գծով Միացյալ Նահանգների դաշնակից երկրներին, որոնցում նրանց վրա քննադատության տարփ էթափել՝ հայտարարելով, թե նրանք դաշինքի շրջանակներում պաշտպանության համար չափազանց քիչ միջոցներ են ծախսում Վաշինգտոնի համեմատությամբ:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Ալի բեն Համադ ալ-Սուլայթին (նստավայրը՝ Թեհրան) փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կատարի Պետության Կառավարության միջև օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերագրերը, որով երկու երկրների միջև համաձայնագիրը մտել է ուժի մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության […]
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը հայտարարել է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու մասին խոսելը վաղաժամ է։
ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Ռուսաստան ժամանած պատվիրակությունը երկու երկրների նախագահների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման դրական արդյունքների հույս ունի:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերսկսել է Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) տեսչական ստուգումները եւ տեղերում դրանց աշխատանքի ղեկավարման ձեռնարկությունների այցելությունը: