Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դրել և չի դնում:
Հայաստանի Հանրապետությունը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցությամբ:
Ատոմային էներգետիկայում գլոբալ ներդրումները 2017 թվականին նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել են 45 տոկոսով եւ կազմել 17 մլրդ դոլար՝ կապված, մասնավորապես, այն բանի հետ, որ աշխարհում աճում է ատոմային էլեկտրակայաններից հրաժարվելու միտումը:
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն առաջին անգամ պահանջել է բացահայտել օտարերկրյա քաղաքացու հարստության աղբյուրը։
Աշխարհը կփլվեր, եթե չլիներ Եվրամիությունը:
«Մայքլ» փոթորիկը, որը հոկտեմբերի 10-ին հասել է ԱՄՆ-ի հարավարեւելյան նահանգներ, թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավոր կատեգորիաների:
Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ից ոչ մի դոլարի օգնություն չի ստանա երկրի վերականգնման համար այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի կողմից աջակցվող կազմավորումները չեն լքել նրա տարածքը:
ԵԽԽՎ-ն 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունեց գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը:
Ճապոնացի միլիարդատեր, հագուստի ընկերության սեփականատեր Յուսակա Մայեձավան Տոկիում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է որ իր հետ Լուսին կտանի ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք «ցանկանում են բարելավել աշխարհը»:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը՝ ԵՄ անդամ երկրների, և մասնակի կիրարկումը՝ Հայաստանի կողմից, էականորեն դանդաղել է՝ ըստ ամենայնի Հայաստանում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո»:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն ստորագրել է կարգադրություն, որով թույլատրվում է երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում:
Հյուսիսային Կովկասի անկայուն իրավիճակը, ըստ փորձագետների, ամեն պահի կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի՝հանգեցնելով Ռուսաստանի Դաշնության վերջնական պառակտմանը:
Մեծ Բրիտանիայում ազգային հանցավորության կանխարգելման գործակալությունը (NCA) առաջին անգամ օտարերկրյա պետության քաղաքացուց պահանջել է բացահայտել իր հարստության աղբյուրը:
ԱՄՆ-ի կողմից արտասահմանյան պետություններին զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի ծավալները 2018 ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) ավելացել է 33 տոկոսով եւ կազմել 55,6 մլրդ դոլար:
Սեպտեմբերին ես հոդված էի գրել՝ քննադատելով Թրամփի վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանի մերժումը: Միացյալ Նահանգների այս դիրքորոշումը ես համարել էի հարգանքի բացակայություն արդարադատության և օրենքի գերակայության նկատմամբ:
Գերմանիայում և Ավստրիայում որոշ կուսակցություններ ցանկանում են օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որով կարգելվի իրենց երկրների տարածքում ցույց տալ թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության և «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» նշանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները առնվազն 500 հազար բնակիչների հանձնարարել են լքել իրենց տները «Մայքլ» փոթորկի կապակցությամբ, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է ամերիկյան այդ նահանգի ուղղությամբ:
Քաղաքական գործիչ եւ ձեռնարկատեր Մայք Բլումբերգը Instagram-ում հայտնել է, որ վերստին անդամակցել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, որից նա դուրս էր եկել 2001 թվականին, որպեսզի մասնակցի Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին։
Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարները Մոսկվայում կայացած կոնսուլտացիաներում պաշտպանել են Փհենյանի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ տեղի ունեցող շփումները:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը Պենտագոնում ամերիկացի իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է, բացի Սուդայի ծոցի Կրետե կղզու համանուն Սուդա նավահանգստում ԱՄՆ-ի ունեցած բազայից, ամերիկյան մշտական ռազմաբազաներ ստեղծել Վոլոս, Լարիսա եւ Ալեքսանդրուպոլիս հունական քաղաքների մերձակայքում:
Ինը մարդ հեղեղումների զոհ է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետություններն առաջին անգամ մասնակցել են զորքերի կիրառման համատեղ պլանավորմանը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանդես է եկել թագավորությունում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն հանցակիցների կողմից ահաբեկչական գործողությունների աճող հավանականության մասին նախազգուշացմամբ, որոնց արգելվել էր մեկնել արտասահման:
Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:
ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
Կառավարությունը հավանություն տվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը:
«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է Ֆլորիդայի կողմը, սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների:
Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ: