Տոկիոյում անցած օրը կորոնավիրուսով վարկման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել 400-ը, ինչը դարձել է ռեկորդ Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում վարակի տարածման ամբողջ ընթացքում:
Եվրոպայի մի շարք երկրներում և հյուսիսային կիսագնդում COVID-19-ի նոր բռնկումները կապված են նրա հետ, որ երիտասարդները նվազեցրել են զգոնությունն ամառային ժամանակաշրջանում։
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։
Վաշինգտոնում ջերմաչափի սյունն անցած 28 օրերից 26-ի ընթացքում բարձրացել է մինչեւ Ցելսիուսի 32 աստիճան:
Արեւադարձային փոթորիկը, որն ստացել է «Իսայիաս» անվանումը, ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսում` Պուերտո-Ռիկոյից ոչ հեռու, եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ պահպանել ԵՄ-ի խորհրդի հանձնարարականները երրորդ երկրներից ուղեւորությունների սահմանափակումները հանելու ուղղությամբ:
Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության եւ տարածաշրջանային կայունության պահպանման համար:
Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը:
Եվրամիությունում չեն ցանկանում մեկնաբանել ԱՄՆ-ի որոշումը Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման մասին՝ գտնելով, որ այն ընդունվել է «ՆԱՏՕ-ի շրջանակներում» եւ չի վերաբերում Եվրամիությանը:
Ավստրալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցած օրն աճել է 744-ով եւ գերազանցել 16 հազարը: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:
Գերմանիայի նախարարների կաբինետը չի արձագանքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կշտամբանքներին, որոնք արվել են Twitter-ի միջոցով, էներգտիկայի ոլորտում Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների վերաբերյալ:
Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս էին հայտնաբերել, վարակվել է երրորդ անգամ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հուլիսի 30-ին գերազանցել է 17 միլիոնը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Երեկվա մեր միտինգը թուրքական հյուպատոսության առջև ունի նաև երկրորդ պատճառը, դա այն է, որ շաբաթներ, օրեր ի վեր Էրդողանը հայտարարում էր, որ Սփյուռքի, Հայ Դատի դեմ պայքար է բացել, որ 1915-ի Ցեղասպանության հարցն այլ կերպ պիտի ավարտի ինքը, և, որ այն տակավին ավարտված չէ: Երբ նման արտահայտություններ են արվում՝ աշխարհի դիմաց բացահայտորեն, առանց որևէ դատապարտման, սա իրապես անընդունելի է: Ըստ այդմ՝ թուրքական հյուպատոսության դիմաց մեր ցույցի կազմակերպման նպատակն Ադրբեջանի և Թուրքիայի նույնացումն էր:
Հուլիսի 29-ից Թուրքիան և Ադրբեջանը համատեղ լայնածավալ պլանային զորավարժություններ են սկսում Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում, իսկ օգոստոսի 1-5-ը՝ Նախիջևանում: Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական կողմը մշտապես կարողանում է հոգեբանական, տեղեկատվական ճնշում գործադրել հայ ժողովրդի վրա:
Հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած մարտական գործողություններից հետո այսօր Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ մարտավարական զորավարժություններ են սկսում։ Զորավարժություններին, ըստ ռուսական մամուլի, ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:
Թաիլանդի կառավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, երկարաձգել եւս մեկ ամսով՝ մինչեւ օգոստոի 31-ը:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով այս զորավարժություններին՝ նշեց, որ առաջին հերթին՝ այդ նետերն ուղղված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ, թե՛ նախիջևանյան հատվածում, թե՛, իրանագետի բնորոշմամբ, Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման այլ շրջաններում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս թեմայով շփումներ կարող են լինել այնքան, որքան Անկարան դրա նախաձեռնությունը ցույց կտա։ Սակայն, նրա խոսքով, Մոսկվայի կողմից նկատելի չէ որևէ շահագրգռություն՝ գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը, որը մշակում է «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը, կարող է սկսվել 2020 թվականի վերջին – 2021-ի սկզբին:
Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը հուլիսի 29-ին Սենատից անմիջապես հետո բանաձեւ է ընդունել ի պաշտպանություն երկրում արտակարգ ռեժիմի երկարացման՝ կապված COVID-19-ի համավարակի հետ: Ինչպես եւ օրենսդիր մարմնի վերին պալատի դեպքում, միջոցառումները երկարացնելու անհրաժեշտությունը լուսաբանել է անձամբ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 931 հազարը:
Զարմանալի, եթե ոչ սարսափելի է, որ պետության ղեկը շուրջ երկու տարի իր ձեռքում բռնած մարդն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել ռեգիոնալ քաղաքականության պարզ հարցերում, և պատասխաններից շատերը սիրողական դատողություններից բարձր չէին։
Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով:
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանել է Քաբուլ, որտեղ նա պլանավորում է հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագու խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ: Այդ մասինՌԻԱ Նովոստիին հայտնել է նախագահի պալատի մի աղբյուր:
ՌԴ Սեւծովյան նավատորմում սկսվել են զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 20 նավ:
Հոնկոնգի իշխանությունները խստացնում են սոցիալական հեռավորության միջոցները, քանի որ քաղաքը գտնվում է COVID-19 կորոնավիրուսի ընդգրկուն բռնկման եզրին: