Բաժիններ՝

Տարեսկզբից Ղազախստան Է մուտք գործել 1,66 միլիոն ռուսաստանցի, մեկնել է 1,64 միլիոնը

Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2022 թվականին այս երկիր մուտք է գործել Ռուսաստանի 1,66 միլիոն, մեկնել՝ 1,64 միլիոն քաղաքացի. նրանց մասին իշխանությունը լիակատար տեղեկատվություն ունի, նրանց բնակվելու հստակ վերահսկողություն է իրականացվում: Այդ մասին հայտարարել են Ղազախստանի ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեում:

Այդ հայտարարությունը կոմիտեն արել է «Ղազախստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միգրացիայի մեծացման առնչությամբ»:

Գերատեսչությունը հավաստիացրել է, որ երկրում «գործում է միգրացիոն հսկողության բավականին արդյունավետ համակարգ, որն իրականացվում է Ղազախստանի Հանրապետությունում միգրանտների մուտք գործելու ու մնալու կանոնների, ինչպես նաեւ Ղազախստանի Հանրապետությունից նրանց մեկնելու եւ Միգրացիոն հսկողության իրականացման կանոնների հիման վրա, եւ որ օրենսդրության մեջ օտարերկրացիների այս երկրում գտնվելու կարգը հստակ կանոնակարգված է»:

«Վիճակագրության համաձայն, այս տարի Ղազախստան է մուտք գործել մոտավորապես 4,3 մլն օտարերկրացի, մեկնել է 4,1 միլիոնը, այդ թվում՝ մուտք է գործել Ռուսաստանի Դաշնության 1 մլն 660 հազար, մեկնել՝ 1 մլն 640 հազար քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս