Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ուղեգծի Սվոբոդնի կայարանում ավտոմոբիլային կամրջի փլուզման պատճառով:
Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին նախագահի ընտրություններում չքվեարկած ընտրողների ցուցակների պատրաստումը՝ գլխավոր դատախազություն հանձնելու համար:
Պայթյուն է որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Քարդիֆում հոկտեմբերի 7-ին կայացած ավանդական կիսամարաթոնի ժամանակ 21-կիլոմետրանոց տարածության վազքահերթի երկու մասնակիցներ մահացել են վերջնագիծը հատելուց հետո:
Ռուսաստանն ու Թուրքիան հստակեցրել են Սիրիայի Իդլիբի նահանգում ապառազմականացված գոտու սահմանները:
«Թուրքիայում խնդիրներն այնքան շատ են, որ հայ-թուրքական սահմանի բացման գործոնը ԵՄ անդամակցության ձգձգման պատճառների շարքում առաջինը չէ»:
Գիտական տվյալները վկայում են մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման նվազեցման շտապ եւ հեռագնա միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին, գազեր, որոնք Երկրի վրա տաքացում են առաջացնում:
Վաշինգտոնը պետք է դադարեցնի ի վնաս Պեկինի գործելը, հրաժարվի սխալ միջոցներից եւ սկսի միասնական հունով աշխատել չինական կողմի հետ:
Ուկրաինայի Խմելնիցկու մարզի «Ստարոկոնստանտինով» օդակայանում ՆԱՏՕ-ի օդուժի մասնակցությամբ մեկնարկել են «Մաքուր երկինք-2018» բազմազգ օդային զորավարժությունները:
Բարսելոնայում ընթանում է հոկտեմբերի 6-ին մահացած օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի հուղարկավորման արարողությունը:
ՆԱՏՕ-ն ձեռնամուխ է եղել Չեռնոգորիայի օդային տարածության պարեկմանը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն է հայտնել անձամբ հանդիպելու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ երկու հարեւան երկրների միջեւ անվստահությունը հաղթհարելու համար:
Սերբիան չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին եւ կշարունակի ռազմական չեզոքություն պահպանել՝ ընդսմին պահպանելով համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Ռուսաստանը նախազգուշացնում է վրացի գործընկերներին, որ միջազգային հարթակներում Թբիլիսիի ոչ բարեկամական գործողություններն սպառնալիքի տակ են դնում հարաբերությունների նորմալացման՝ 2012 թվականին սկսված գործընթացը:
Բուլղարացի լրագրողուհի Վիկտորյա Մարինովայի մարմինը՝ գլխին հասցված հարվածների եւ խեղդամահ անելու հետքերով, գտել են զբոսայգում:
Ամերիկյան Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը, որը թափառքի բլոկի դեր է կատարել, հոկտեմբերի 7-ին պլանավորված վայրէջք է կատարել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի ռազմակայանի (Կալիֆոռնիայի նահանգ) Zone 4 հարթակի վրա:
Շրի Լանկայում ավելի քան 10 հազար մարդ է տուժել անցած հանգստյան օրերին երկրի տարբեր տարածաշրջաններում տեղացած հորդարատ անձրեւների հետեւանքով:
59 տարեկան հասակում լույս հոկտեմբերի 8-ի գիշերը մահացել է Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության եւ զբոսաշրջության նախարար Սուլթան Ժումագուլովը:
Մոնրեալում մի քանի հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի՝ պետական ծառայողների կողմից աշխատավայրում հագուստի բոլոր կրոնական ատրիբուտներ կրելու արգելքի մասին օրենք ընդունելու Քվեբեկի նահանգի իշխանությունների պլանների դեմ:
Ռումինիայում քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառով տապալվել է միասեռ ամուսնությունների արգելման շուրջ անցկացված հանրաքվեն:
Առնվազն 12 մարդ է զոհվել, եւս 23 հազար 300-ը` տուժել Կենտրոնական Ամերիկայում մոլեգնող տեղատարափների հետեւանքով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր նոր հանդիպումը, որը կարող է կայանալ մոտ ապագայում, զգալի առաջընթացի կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
Բրազիլիայի ազգային խորհրդարանի ծայրահեղ աջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն եւ ձախ Աշխատավորների կուսակցությունից թեկնածու Ֆեռնանդու Ադադն անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որը Չինաստանում ձերբակալվել է կոռուպցիոն գործունեության կասկածանքով, հրաժարական է տվել:
Իսրայելի «Ռակեվետ Իսրայել» երկաթուղային ընկերությունը հայտարարել է նոր անվճար ծառայության՝ վագոն ընտրելու հնարավորության մասին, որտեղ չի կարելի բարձր խոսել հարեւանների հետ կամ հեռախոսով:
Ավելի քան 120 գալապագոսյան (փղային) կրիա են առևանգել Գալապագոսյան կղզիների ազգային պարկից:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ներկայացրել է պարենային մթերքների սեպտեմբեր ամսվա գնային ինդեքսը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 04:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:11-ին) գրանցել է հյուսիսային լայնության 20.04 աստիճան և արևմտյան երկայնության 72.97 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայիթի, Տի Պոր-դե-Պե քաղաքից 78 կմ հյուսիս), օջախի 12 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
ԱՄՆ-ի նախագահի տիկին Մելանիա Թրամփի այցելությունը Աֆրիկա հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստվում են 200 մլրդ դոլար ներդնել արեւային էներգետիկայի զարգացման գործում: