
ԷՄԳ-ի ղեկավարը կարծում է, որ էներգետիկական ճգնաժամը կարող է վերացնել Եվրոպայի միասնությունը. FT

Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը սեպտեմբերի 22-ին Եվրոպայի երկրներին նախազգուշացրել է այս ձմռանն էներգետիկական անվտանգության համար պայքարից, որը, նրա կարծիքով, կարող է վերացնել Եվրամիության միասնությունը եւ հրահրել սոցիալական հուզումներ: Այդ մասին հայտնել է բրիտանական Financial Times (FT) թերթը:
Ինչպես պնդում է թերթը, ԷՄԳ-ի ղեկավարը վախենում Է, որ կարող է տեղի ունենալ «Վայրի Արեւմուտքի սցենարը», եթե Եվրոպայի երկրները սահմանափակեն իրենց առեւտուրը կամ դադարեն համագործակցել հարեւանների հետ վառելիքի պակասի առիթով աճող անհանգստության ֆոնին:
«Հետեւանքները շատ վատ կլինեն էնեգետիկայի համար, շատ վատ՝ տնտեսության համար եւ արտակարգ վատ՝ քաղաքական ոլորտում»,- մեջբերում է թերթը Բիրոլի խոսքը:
ԷՄԳ-ի ղեկավարը նաեւ համոզված է, որ Եվրոպայում ճգնաժամը կտեւի մինչեւ 2023 թվականը: Նա դրա պատճառներ է համարել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) համաշխարհային մատակարարումների իրադրության վատթարացումը եւ ՀԲԳ-ի համար մրցակցության սաստկացումը Չինաստանի եւ մյուս ներմուծողների կողմից:
Ինչպես հայտնում է թերթը, Ֆաթիհ Բիրոլը հայտարարել է, որ Մոսկվան «տանուլ է տվել էներգետիկական ճակատամարտը» Եվրոպայի դեմ, քանի որ երկրները փնտրում են այլընտրական մատակարարների:
«Ռուսաստանը կորցրեց լավ սպասարկյալի, ընդ որում՝ ընդմիշտ: Այդ սպասարկյալը փողը վճարում էր ժամանակին եւ ոչ մի կարգի քաղաքական խնդիրներ չէր ստեղծում»,- պնդում է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: