Toyota-ն կփակի գործարանը Ռուսաստանում, կազատի օֆիսի եւ ձեռնարկության աշխատակիցներին
«Տոյոտա Մոտոր» ՍՊԸ-ն (Toyota Motor Corporation ավտոկոնցեռնի ռուսաստանյան ստորաբաժանումը) լիովին դադարեցնում է ավտոմոբիլների արտադրությունը Պետերբուրգի իր գործարանում: Այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրների, այդ թվում՝ ավտոռիթեյլի:
Թերթի տվյալներով՝ նման որոշումը կապված է համալրող մասերի՝ ՌԴ ռիթմիկ մատակարարումները վերսկսելու անհնարինության հետ: Toyota-ի պետերբուրգյան գործարանը դադարեցնելու է գործունեությունը: Քաղաքի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը թերթին ասել է, որ իրենք ընկերության հետ համատեղ կքննարկեն ակտիվի վաճառքի տարբերակը: Դրա հետ մեկտեղ Toyota-ի ավտոմոբիլների թողարկումը նրանում չի վերսկսվի, նշել է հրատարակության մեկ այլ աղբյուր: Նաեւ ենթադրվում է մոսկովյան օֆիսի գործունեության օպտիմալացում:
Ինչպես նշում է «Կոմերսանտ»-ը, ընկերությունը ցանկանում է «նորմալ» ձեւով հրաժեշտ տալ ինչպես գործարանի, այնպես էլ օֆիսի աշխատակիցներին. նրանց կառաջարկվեն բարձր վճարումներ»: Խոսք կարող է լինել 12 դրույքի չափով վճարումների մասին: Ինչպես հաղորդվել է, մարտի սկզբին Toyota-ն դադարեցրել է ՌԴ մատակարարումները եւ արտադրությունը Պետերբուրգի ավտոգործարանում:
Դրա հետ մեկտեղ ընկերությունը հաղորդել է, որ չի պլանավորում փակել գործարանը եւ հեռանալ Ռուսաստանի շուկայից: Toyota-ի ռուսաստանյան ներկայացուցչությունը գրանցվել է 2001 թվականին: Ընկերության մասնաճյուղը Toyota-ի գործարանն է Պետերբուրգում՝ տարեկան 100 հազար ավտոմեքենա կարողությամբ: Ձեռնարկությունը շահագործման է հանձնվել 2007 թվականի վերջին: Եվրոպայի բիզնեսի ասոցիացիայի տվյալներով՝ Toyota-ի վաճառքները Ռուսաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում ընկել են 2,8 անգամ՝ մինչեւ 20,337 հազար հատ: Շուկայի բաժինը կազմել է 5,5 տոկոս (-1,2 տոկոսային կետ), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: