Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։
Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իրավապահ մարմինների ղեկավարությանը մի շարք հանձնարարականներ է տվել՝ հետաքննելու երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի նախագահը ոչ միայն մշտապես հանդես է գալու հայտարարություններով, այլև զինված գործողությունների է դիմելու: Մենք պետք է չզարմանանք այդ ռազմավարությունից: Եվ եթե անգամ նրա բոլոր պահանջները բավարարվեն, Ալիևը շարունակելու է նույն ռազմավարությամբ առաջնորդվել:
Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը հաքերային հարձակման է ենթարկվել:
Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ժումբայ Կարագաևը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 միլիոն 97 հազար 533: Այդ մասին, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Իսպանիայում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով կազմել է 6,5 տոկոս: Հունվարի 14-ին այս տվյալները հրապարակել է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը։
Բելգիայի իշխանությունները կեցության վկայագրից զրկել են Բրյուսելում «Ալ Խալիլ» մզկիթի իմամ Մարոկկոյի հպատակ Մոհամեդ Թուջղանին: Այդ մասին հունվարի 13-ին հաղորդել է RTBF բելգիական հեռուստաալիքը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 92 223. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ:
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Ավստրալացի օդերեւութաբանները գրանցել են մայր ցամաքում ամենաբարձր ջերմաստիճանը վերջին 62 տարվա ընթացքում՝ Ցելսիուսի 50,7 աստիճան: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ավստրալիայի օդերեւութաբնական ծառայությունը։
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության, այդ թվում՝ միջուկայինների: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սոչիում պայմանավորվածություն կար և մամուլի հետ զրույցում հրապարակային հույս էր հնչեցվել, որ սահմանի դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքը ավելի բարդ է»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը:
Արեւմուտքի երկրները նպաստում են իրադարձությունների զարգացմանը, աշխարհում մեծանում է հակամարտությունների պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Լատինական Ամերիկայում ՌԴ ուժերի տեղաբաշխման դեպքում ԱՄՆ-ի արձագանքը լինելու է վճռական: Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը:
Հունվարի 14-ին ԿԺԴՀ-ն կատարկել է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի ափամերձ պահպանությունը։
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի և Մելբուրն քաղաքի հունական և կիպրական համայնքների նախագահները, Ավստրալիայի պոնտական ասոցիացիաների դաշնության նախագահների աջակցությամբ նամակ են ուղարկել երկրի վարչապետին՝ կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունները։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն անհրաժեշտ է համարում հատուկ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ տարածքում անվտանգային իրադրության բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով տարածաշրջանային ու ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման փնտրտուքներին: Այս մասին Ռաուն խոսել է 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնել ժամանակ:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի նավերը կսկսեն PASSEX երկկողմ վարժանքները հնդկական Կոչին նավահանգստի շրջանում:
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի անվան ինստիտուտը սահմանել է «Քաղաքկան համարձակության» մրցանակ, որը սկսել է հանձնել այս տարվանից: Դրա առաջին հավակնորդը եղել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հիմնադիր և նախկին համանախագահ, ներկայում թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը:
Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սարվար Դանիշին եւ նրա 13 ազգականներին այն դեպքում, երբ հարյուրավոր այլ աֆղանցիներ, որոնք օգնել են նորզելանդական զինված ուժերին, մնացել են արտասահմանում եւ այժմ վախենում են իրենց կյանքի համար:
Սպիտակ տունը ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանի համար, որ Իրանն արագացնում էիր միջուկային ծրագիրը եւ ակտիվացրել է հարձակումները տարածաշրջանի հարեւան երկրների վրա։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը բժշկական բրիգադներ կուղարկի երկրի վեց նահանգներ տեղի բժիշկներին օգնություն ցույց տալու համար COVID-19-ի համաճարակի հակազդման գործում:
168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ սա լինի այս ձևաչափով առաջին և վերջին հանդիպումը Մոսկվայում: Բացի այդ, մեզ հավաստիացրին, որ կողմերը, այս դեպքում՝ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից: