«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է Ֆլորիդայի կողմը, սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների:
Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Լատինական Ամերիկայի կապերի Միջազգային ձեռնարկչական խորհրդի ներկայացուցչություն է բացվել Պերուում:
74 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում մահացել է դերասանուհի Սելեստա Յառնալը:
Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է նոր զիջումներ անել Բրյուսելին եւ ժամանակավորապես ամբողջ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո, բայց դրանից հետագայում դուրս գալու գործընթացի գործարկման պայմանով:
Հրապարակվել են թռիչքավայրէջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղեւորների տարահանման կադրերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր գագաթնաժողովը կկայանա Կոնգրեսի նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններից հետո:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիությունը հայտարարել է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարականի վերաբերյալ Նիկի Հեյլիի հայտարարությունից հետո հինգ թեկնածություն է դիտարկում ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար:
ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը:
Թուրք-իրաքյան սահմանի Հաքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրքական ռազմաբազա է հրթիռակոծվել:
Սաուդյան Արաբիան Թուրքիայի իշխանություններին թույլատրել է սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով խուզարկություն իրականացնել Ստամբուլում գտնվող իր գլխավոր հյուպատոսությունում:
Տոկիոյի Ցուկիձիի ձկան շուկան, որն ամենահինն ու խոշորագույնն է աշխարհում, անցած հանգստյան օրերին անցկացրեց վերջին աճուրդը:
Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) դիմել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով Ստամբուլում անհետացած սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով անհապաղ քայլեր ձեռնարկել:
«Շատ դրական եմ տրամադրված ՀՀ ապագայի վերաբերյալ»,- այս մասին այսօր իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող զեկույցից հետո ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը երեք տարի անց:
«Հայաստանին և Ադրբեջանին ուղղված որևէ թաքնված ուղերձ չկա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններում»:
Տասը մարդ է զոհվել Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածուի ընտրական շտաբում տեղի ունեցած պայթյունից, եւս տասը հոգի վիրավորվել են, այդ թվում՝ խորհրդարանի թեկնածուն:
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը երկրի Ժողովի (խորհրդարանի) պատգամավորներին կոչ է արել քվեարկելու Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին՝ ըստ երկրի վերանվանման վերաբերյալ Հունաստանի հետ կնքված պայմանագրի՝ հանուն ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամակցման։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ Harry Truman ավիակրի գլխավորությամբ, Նորվեգիայում կմասնակցի Trident Juncture զորավարժություններին. այսպիսով, վարժանքներում գործի դրված զինվորականների թիվը հասել է 50 հազարի:
Սերբիայում վեց մարդ է զոհվել, եւս 27-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սերբիայի կենտրոնական մասի ավտոմայրուղում մի քանի մեքենաների մասնակցությամբ:
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2010-ի:
Բելառուսը ձգտելու է մեծ դեր խաղալ Եվրոպայում եւ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում:
Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով այրման արգասիքներից թունավորվել է ավելի քան 60 մարդ, որոնք բուժօգնության են դիմել:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է նավթի գների անկում մեկ բարելի դիմաց մինչեւ 68,78 դոլար 2019 թվականին եւ մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար 2023 թվականին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատմել է, թե ինչ հարցեր կքննարկի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Փհենյան: