Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հանդիպել են Բլինքենն ու Լավրովը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Դելիում ընթացող Մեծ 20-յակի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի, որը Բլինքենի հետ Հնդկաստանում է:
Աղբյուրը հայտնել է, որ Բլինքենը և Լավրովը խոսել են մոտ 10 րոպե: Զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ին կոչ է արել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացի Փոլ Ուելանին, վերականգնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին և ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային:
Սա Բլինքենի և Լավրովի առաջին հանդիպումն է այն պահից, երբ Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու մասին: