Բաժիններ՝

ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ-ի վարչակազմը մարտի 3-ին կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Վաղը Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին», – ասել է նա հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Քիրբիի խոսքով՝ «փաթեթը կներառի, առաջին հերթին, զինամթերք, որն ուկրաինացիներին անհրաժեշտ կլինի արդեն իսկ ստացած սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հրետանու համար»:

Քիրբին նաև նշել է, որ Վաշինգտոնում մարտի 3-ին Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ընթացքում կքննարկվեն այն բոլոր կարիքները, որ Ուկրաինան կունենա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031