Վիետնամի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել

Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության Ազգային ժողովը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է Վո Վան Տհիոնգին:

Ըստ Վիետնամի սահմանադրության՝ Ազգային ժողովն իշխանության բարձրագույն մարմինն Է՝ օժտված երկրի ղեկավարին նշանակելու և ազատելու լիազորություններով։ Ինչպես հաղորդում Է Վիետնամի լրատվական գործակալությունը, Ազգային ժողովի 488 պատգամավորներից 487-ը կողմ են քվեարկել Վո Վան Տհիոնգի թեկնածությանը:

Նա պետությունը կղեկավարի մինչև 2026 թվականը։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, պետության ղեկավարի պաշտոնում հաստատվելուց հետո տեղի Է ունեցել 53 տարեկան Վո Վան Տհիոնգի երդմնակալությունը: Նա դարձել է Վիետնամի քաղաքական պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։ Երկրի նախկին նախագահ Նգուեն Սուան ​​Ֆուկը հունվարի 17-ին հրաժարական էր տվել պետության ղեկավարի պաշտոնից, ինչպես նաև դուրս եկել Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի և քաղբյուրոյի կազմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031