Կիևը ՌԴ զինված ուժերի կողմից իրանական ԱԹՍ-ների կիրառման վկայություններ չունի. Իրանի ԱԳՆ

Ուկրաինան ապացույցներ չի ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից ենթադրաբար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վերաբերյալ։

Այդ մասին մարտի 1-ին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ը: «Մենք դեմ ենք Ուկրաինայում պատերազմին և զենք չենք մատակարարում կողմերից ոչ մեկին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ ռազմական գործողությունների սկզբից Թեհրանը պնդում Է, որ ընթանա «քաղաքական երկխոսություն»։

Այն պնդումները, թե Իրանը Ռուսաստանի Դաշնությանն անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ուկրաինայում կիրառելու համար, Աբդոլլահիանն անվանել է սուտ։ ,Մենք պաշտպանական համագործակցություն ենք ունեցել Ռուսաստանի հետ անցյալում և շարունակում ենք այդ համագործակցությունը: Մենք Ռուսաստանին չենք տրամադրել որևէ զենք Ուկրաինայում օգտագործելու համարե, – ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նախարարի խոսքով՝ իրանցի փորձագետներն ուսումնասիրել են ուկրաինական կողմի տրամադրած նկարները և հանգել այն եզրակացության, որ «այդ լուսանկարները ոչ մի կերպ կապված չեն Իրանի հետ»։

«Արդեն չորս ամիս մենք սպասում ենք բանակցությունների երկրորդ փուլին և սպասում ենք, որ նրանք (խմբ.՝ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները) գան և ներկայացնեն հստակ փաստաթղթեր։ Ուկրաինացիները կրկնում են, որ դա կանեն երկու շաբաթից, շուտով, բայց մինչ օրս ոչինչ տեղի չի ունեցել», – նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին վարկածները՝ Ուկրաինայում դրանք օգտագործելու համար: 2022 թ. նոյեմբերի սկզբին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ:

Տեսանյութեր

Լրահոս