![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Ալիևի՝ բնիկ հայկական հողն Ադրբեջանի քաղաքացիներով վերաբնակեցնելու մեծ արշավին. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/333455621_746616470363315_9203943625726587326_n.jpg)
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (USAID) աջակցում է Իլհամ Ալիևի ծրագրերին: Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն իր թվիթերյան պաշտոնական էջում՝ անդրադառնալով ԱՄՆ ՄԶԳ ծրագրերին Հարավային Կովկասում:
Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ դադարեցնելով Արցախում ԱՄՆ-ի մարդասիրական օգնության բոլոր ծրագրերը (ակտիվորեն աջակցելով հայ բնակչությանը սովի մատնելու Ադրբեջանի փորձերին), ԱՄՆ ՄԶԳ-ն այժմ աջակցում է Ալիևի մեծ արշավին: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լծվել է Ալիևի՝ բնիկ հայկական հողն Ադրբեջանի քաղաքացիներով վերաբնակեցնելու մեծ արշավին»,- նշում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը