Բաժիններ՝

Թալիբները հուշագիր են ստորագրել Ռուսաստանի, Իրանի և Պակիստանի ընկերությունների հետ. ՌԴ ԱԳՆ

Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը, ռուսական բիզնեսի ներկայացուցիչները, իրանցի ներդրողները և Պակիստանի մասնագետները փետրվարի սկզբին Քաբուլում մտադրությունների մասին հուշագիր են ստորագրել 1 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալիզացման ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ:

Հուշագիրն, այդ թվում, ենթադրում Է Հերաթում ածխային ՋԷԿ-ի կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և գազատարի արդիականացում:

ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ «Ռուսաստանի և Աֆղանստանի միջև 1 միլիարդ դոլարի առևտրային միության ստեղծման մասին տեղեկատվությունը» հիմնված է աֆղանական իշխանությունների կողմից ռուսական մասնավոր ընկերություններից մեկի հետ ձեռք բերված համաձայնագրի ոչ ճշգրիտ հրապարակային մեկնաբանության վրա»:

«Աֆղանստանի տարածքում մի շարք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ փետրվարի 5-ին Քաբուլում ստորագրված մտադրությունների մասին քառակողմ (Աֆղանստանի արդյունաբերության և առևտրի նախարարություն, մի խումբ իրանցի ներդրողներ, մի խումբ պակիստանցի մասնագետներ և ռուսական բիզնեսի ներկայացուցիչներ) հուշագրի համաձայն՝ ռուսական «ԿԷՌ-Holding» տնտեսական օպերատորը պլանավորում է Սամանղանի նահանգում կառուցել 200 ՄՎտ հզորությամբ ածխով աշխատող ջերմաէլեկտրակայան», – ասել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:

«1 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր ենթադրվող կապիտալիզացմամբ հուշագրում նշվում են ևս յոթ ներդրումային նախագծեր. Քաբուլ-Միլաք ավտոմայրուղու կառուցումը (Նիմրուզի նահանգ), «Սալանգ» թունելի, Փանջշեր-Քաբուլ ջրատար համակարգի վերակառուցումը, օգտակար հանածոների արդյունահանումը, Հերաթի նահանգում գազատարի արդիականացումը, ածխի հանքավայրերի զարգացումը, ինչպես նաև ջրի մաքրման կայանների կառուցումը», – պարզաբանել են ԱԳՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031