
Զելենսկուն թույլ չեն տվել ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ

Վլադիմիր Զելենսկուն երկրորդ տարին անընդմեջ թույլ չեն տվել ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, գրում է Variety-ն։
Ըստ ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի նախագահը հույս ուներ վիրտուալ հարթակ ստանալ այս միջոցառմանը։ Անցյալ ամիս նա արդեն հեռավար ելույթ է ունեցել Բեռլինի կինոփառատոնում։
«Աղբյուրները նշում են, որ WME-ի (Հոլիվուդի դերասանական գործակալություն) գործակալ Մայք Սիմփսոնը խնդրել է ակադեմիային (ծրագրում) ընդգրկել կատակերգու դերասանին, որը դարձել է քաղաքական գործիչ, սակայն մերժում է ստացել»,– գրում է հրապարակումը։