
Թուրքիան դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը Ռուսաստան

Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնել են ռուսական լոգիստիկ կազմակերպությունները։ Թուրքական կողմն առայժմ չի մեկնաբանում ռուսական մամուլում հայտնված նշյալ տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցի վերաբերյալ խոսել է ռուսական «Optimalog» ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն։
«Երեկ մենք սկսեցինք ծանուցումներ ստանալ գործակալներից, որ նախապես համաձայնեցված չվերթերի ամրագրումները չեղարկվում են: Ասացին՝ պատճառն այն է, որ Թուրքիայի համար տարանցիկ բեռներն այլեւս չեն ուղարկում Ռուսաստան։ Երեկ երեկոյան սկսեցինք նամակներ ստանալ, որ Թուրքիայի մաքսային համակարգը արգելափակում է թուրքական ծագում չունեցող բեռների տարանցիկ ձևակերպումը։ Այսօր առավոտյան ևս մեկ անգամ փորձեցինք ձեւակերպել, բայց համակարգն իսկապես արգելափակում է ամեն ինչ»։
Ռուսական մամուլը գրում է, որ այս ամենը կապված է ԱՄՆ պետքարտուրտաղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացումների հետ, որով Թուրքիայից պահանջվում էր դադարեցնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը։ Բլինքենի կարծիքով՝ այդ կերպ Թուրքիան օգնում է Ռուսաստանին որոշ չափով շրջանցել պատժամիջոցները։
ԱՄՆ-ն բազմիցս մի շարք երկրներին զգուշացրել է, որ եթե Վաշինգտոնի պահանջը չկատարեն, կընկնեն պատժամիջոցների տակ։