Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան արևմտյան զենք չի կիրառի Ռուսաստանի տարածքում

Ուկրաինան մտադիր չէ օգտագործել արևմտյան հեռահար զենքերը (դրանք ստանալու պարագայում) Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար, քանի որ հետաքրքրված է միայն իր բնակչության պաշտպանությամբ:

Զելենսկին նշել է, որ Ուկրաինային արևմտյան գործընկերներից հարկավոր է լրացուցիչ նոր սպառազինություն՝ ռուսական ուժերի դեմ հակահարձակում սկսելու համար: «Մեզ չի հետաքրքրում ռուսական հողը»,- ասել է նա։ «Մենք զենք չունենք Դնեպրի մյուս կողմից գնդակոծություններին պատասխանելու համար։

Ուստի ես ընդգծում եմ հեռահար զենքի անհրաժեշտությունը։ Եթե մենք կարողանանք ռուսներին է՛լ ավելի հետ մղել այդ զենքով, նրանք այլևս չեն կարողանա մեզ սպառնալ»։ Ուկրաինայի նախագահն, ընդ որում, նշել է, որ ուկրաինական Է համարում 1991 թվականին երկրի ընդգրկած ամբողջ տարածքը։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան ոչ մի պարագայում պատրաստ չէ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ ,Պուտինն իր խոսքը չի պահումե, և Ուկրաինան ,նրան չի վստահումե:

Ուկրաինայի ղեկավարը մանրամասնել է, որ «դիվանագիտական ​​լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հեռանա Ուկրաինայի տարածքից»։ Ռազմական գործողություններն այժմ կենտրոնացած են Բախմուտի շուրջ: Զելենսկին պաշտպանել է Կիևի որոշումը՝ շարունակել Բախմուտի պաշտպանությունը: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ քաղաքը մարտավարական նշանակություն ունի, և Բախմուտը գրավելուց հետո ռուսական ուժերն ավելի մեծ առաջխաղացում կունենան Դոնեցկի մարզում:

Տեսանյութեր

Լրահոս