Բաժիններ՝

Իսրայելի ուժայինները գործողություններ են կատարում Թել Ավիվում հրաձգություն կատարած պաղեստինցու քաղաքում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) գործողություն է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափի Նաալին քաղաքում, որտեղից մեկ օր առաջ ժամանել Էր Թել Ավիվում կրակոցներ իրականացրած պաղեստինցին։

«ԻՊԲ-ն և Իսրայելի անվտանգության ուժերն այժմ գործողություն են անցկացնում Նաալին բնակավայրում գտնվող ահաբեկչի տանը», – ասվում է պաշտպանության բանակի Twitter-ի էջում:

Իր հերթին, իսրայելական Jerusalem Post թերթը պարզաբանում է, որ զինվորները, անվտանգության ծառայության աշխատակիցները և սահմանապահ ոստիկանությունը մտել են Եփրեմի տարածաշրջանի Նաալին բնակավայր՝ «ի պատասխան հինգշաբթի երեկոյան իրականացված հարձակման, որի հետևանքով երեք մարդ հայտնվել Է ծայրահեղ ծանր վիճակում»:

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակողը 23-ամյա Մութազ Սալահ ալ-Հավաջան է՝ Նաալին քաղաքից մի պաղեստինցի, որը երկու անգամ բանտարկություն է կրել Իսրայելում։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների տվյալներով՝ նա գնդակահարվել Է դեպքի վայրում։

Times of Izrael-ը թերթը նշում է, որ Թել Ավիվում հրաձգության հետևանքով երեք տուժածներից մեկն այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում։ Մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր և միջին աստիճանի ծանրության։

Haaretz թերթը հաղորդել է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՄԱՍ շարժումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս