Բաժիններ՝

Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է դաշինքի անդամ դառնալ մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա հայտարարությանը:

«Ես ակնկալում եմ, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի ընտրությունները»,-ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Շվեդիայի համար այդ հարցի լուծման որոշակի ժամկետ չկա: Սթոլթենբերգը նաև նշել է, որ այդ Սկանդինավյան երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դեպքում դաշինքն ավելի շատ հնարավորություններ կստանա հեռավոր Հյուսիսում իրադրությունը վերահսկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031