Բաժիններ՝

Իսրայելը Ռամադանի կապակցությամբ պաղեստինցիների համար մեղմացրել է Երուսաղեմ մուտքի սահմանափակումները

Իսրայելը Ռամադանի կապակցությամբ պաղեստինցիների համար Տաճարաց լեռան ալ-Աքսա մզկիթ մուտք գործելու մեղմացումներ Է սահմանել: Բացի դրանից, Գազայի հատվածից առանձին կատեգորիաների քաղաքացիներ կկարողանան հարազատներին այցելել մուսուլմանների համար սուրբ Ռամադանի առթիվ:

Այսպես, Հորդանան գետի Արևմտյան ափից կանանց, մինչև 12 տարեկան երեխաներին և 55-ից բարձր տարիքի տղամարդկանց կթույլատրվի Իսրայել մուտք գործել ալ-Աքսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքի համար՝ առանց մուտքի գործող թույլտվության:

Մեղմացումները կգործեն մարտի 23-ից մինչև ապրիլի 21-ը։ Բացի այդ, Գազայի հատվածից 50-ից բարձր տարիքի կանանց և 55-ից բարձր տարիքի տղամարդկանց կթույլատրվի Ռամադանի ընթացքում Երուսաղեմ ժամանել կիրակի օրվանից մինչև հինգշաբթի օրը: Կավելացվեն նաև Իսրայելի և Պաղեստինի տարածքների միջև հսկիչ անցակետերի աշխատանքային ժամերը։

Իսրայելի ոստիկանությունում ակնկալում են, որ հարյուր հազարավոր մուսուլմաններ, հիմնականում՝ պաղեստինցիներ, Երուսաղեմ կայցելեն Ռամադանի ժամանակ, որն ամբողջ աշխարհի մուսուլմանների համար պահքի, աղոթքի և մտորումների սուրբ ամիս Է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս