Ճապոնիայի վարչապետը ժամանել է Կիև

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ժամանել է Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Սա Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Ուկրաինա 2022 թ.-ի փետրվարից ի վեր։ Բացի այդ, Կիսիդան Մեծ յոթնյակի միակ երկրի ղեկավարն էր, որ դեռ չէր այցելել Ուկրաինա Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր:

Ավելի վաղ Կիսիդայի այս ուղևորության նախապատրաստման մասին ոչինչ չէր հաղորդվել: Kyodo-ն ընդգծում է, որ Ճապոնիայի կառավարության ղեկավարները չափազանց հազվադեպ են չհայտարարված այցեր կատարում։ Ճապոնիայի վարչապետը և Ուկրաինայի նախագահը կքննարկեն Տոկիոյի աջակցությունը Ուկրաինայի վերակառուցմանը:

«Կիսիդան, լինելով Ճապոնիայի ղեկավար և G7-ի նախագահ, համերաշխություն և անսասան աջակցություն կցուցաբերի Ուկրաինային», – հաղորդել են Ճապոնիայի ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում նաև նշել են, որ վարչապետը Կիևում բանակցությունների ընթացքում «վճռական անհամաձայնություն կհայտնի» Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։

Կիսիդան Ուկրաինա է մեկնել Հնդկաստանից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։ Նախ նա ինքնաթիռով հասել Է Լեհաստան, որտեղից գնացքով ուղևորվել Է Կիև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031