
ԵՄ-ն պատրաստ է այլ երկրների համար էլ անել նույնն, ինչ Ուկրաինայի համար. Բորել

Եվրամիությունը պատրաստ է «աշխարհի մյուս երկրների համար անել նույն բանն, ինչ արել Է Ուկրաինայի համար»՝ զենքի մատակարարումների առումով: Նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` այսօր Եվրախորհրդարանում բացելով անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության հարցերին նվիրված առաջին «Շումանի ֆորումը»:
Նա նաև ամբողջ աշխարհի գործընկեր երկրներին առաջարկել է միանալ նոր զինատեսակների մշակման և արտադրության իրենց ռազմական նախագծերին։ «Մենք պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել այն, ինչ արել ենք Ուկրաինայի համար՝ զենքի մատակարարումների առումով, Եվրոպայի խաղաղության հիմնադրամի միջոցով, – հայտարարել Է նա։ – Մենք նաև մեր գործընկերներին առաջարկում ենք միանալ նախագծերի՝ PESCO-ի (խմբ.՝ զենքի նոր տեսակների մշակման և արտադրության ռազմական գործընկերության) շրջանակներում»:
«Այդ նախագծերը հասանելի են ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրների` Նորվեգիայի, Կանադայի, Ուկրաինայի համար, բայց այս նախաձեռնությանը կարող են միանալ նաև այլ երկրներ, որոնք կողմնակից են մեր մոտեցումներին, օրինակ՝ Սերբիան: Մենք նաև պատրաստ ենք գործըկերության Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ», – հավելել է Բորելը: