Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապոտ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031