2022թ. Թուրքիայում 7.7 անգամ աճել է ռուսական կապիտալով ընկերությունների թիվը

2022-ին Թուրքիայում ռուսների հետ համատեղ ընկերությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 7 անգամ: Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) հրապարակած տեղեկագրից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այն դեպքում, երբ 2022 թվականին հիմնադրված օտարերկրյա կապիտալով ընկերությունների թիվն աճել է 49,8%-ով, ռուսական գործընկերությամբ ընկերությունների թիվը վերջին տարում 177-ից հասել է 1363-ի։

Այս ցուցանիշով Ռուսաստանին հաջորդում է Իրանը՝ 1300 ընկերություն: Առաջին տասնյակում են Մերձավոր Արևելքի երկրները, այդ թվում՝ Իրաքը, Եգիպտոսը, Սիրիան և Հորդանանը։

Աշխարհագրական առումով օտարերկրյա կապիտալով հիմնված ամենաշատ ընկերությունները տեղաբաշխվել են Ստամբուլում՝ 61.9%, 2-րդ տեղում Անթալիան է, որտեղ 1 տարում ներդրումների քանակն աճել է 127%-ով:

Թուրքիայում բնակարան գնող օտարերկրացիների շարքում նույնպես այս տարի 1-ին հորիզոմականում հայտնվել են Ռուսաստանի քաղաքացիները: Ընդհանուր առմամբ 2022-ին Թուրքիայում օտարերկրացիներին տների վաճառքներն աճել են 15,1%-ով և հասել 68 հազար 210-ի:

Այդ թվից 16 հազար 312-ը գնել են ՌԴ քաղաքացիները, 8 հազար 223-ը՝ Իրանի և 6 հազար 241-ը՝ Իրաքի քաղաքացիները:

2022-ին Թուրքիայում Ռուսաստանի (203,3 տոկոս) և Ուկրաինայի (106,6 տոկոս) քաղաքացիների բնակարանային գնումները աճել են համապատասխանաբար 203 և 106 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս