ԵՄ խորհուրդը երկարաձգել է գազի պահանջարկը 15 տոկոսով նվազեցնելու մեխանիզմը
ԵՄ խորհուրդը էներգետիկայի նախարարների մակարդակով քաղաքական համաձայնություն է ձեռք բերել մեկ տարով՝ մինչև 2024 թվականի մարտի 31-ը, երկարաձգել ԵՄ գազի պահանջարկի կամավոր համաձայնեցված կրճատումը 15%-ով՝ մատակարարման անվտանգությունն ապահովելու և գների կայունությունը պահպանելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խորհրդի տարածած հայտարարությանը:
Եվրահանձնաժողովը մարտի 20-ին առաջարկել է մեկ տարով երկարաձգել այդ մեխանիզմը։ Այժմ մեխանիզմը գործում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ ԵՀ-ում նաև նշել են, որ մեխանիզմի երկարացումն անհրաժեշտ է գազի համաշխարհային շուկայում բարդ իրավիճակի պայմաններում և նոր ջեռուցման սեզոնի նախապատրաստման շրջանակներում:
Իրավիճակի մոնիթորինգի և վերահսկողության բարելավման համար Եվրամիության երկրները պետք է երկու ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնեն տնտեսության տարբեր ոլորտներում գազի խնայողության մասին: ԵՄ Խորհուրդը նաև պահպանել է արտակարգ իրավիճակի դեպքում գազի սպառման կամավոր կրճատումը պարտադիրի փոխելու իրավունքը: