
Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումներն աճել են 22 անգամ

Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները նախորդ տարի աճել են 22 անգամ: Նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Եթե վերցնենք նավթի մատակարարումները Հնդկաստան, ապա անցյալ տարի դրանք ավելացել են 22 անգամ», – ասել է Նովակը ՌԴ էներգետիկայի նախարարության կոլեգիայի եզրափակիչ նիստի ընթացքում։ «Աճել են մատակարարումները Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, այլ շուկաներ», – հավելել է նա։
Այս ամիս ավելի վաղ Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի Չինաստան է մատակարարել շուրջ 67 միլիոն տոննա նավթ, ինչը կազմել Է դրա ընդհանուր արտահանման գրեթե մեկ երրորդը։ Փոխվարչապետը նաև նշել Է, որ ապագայում այդ ծավալները կաճեն։