Ժողովրդագրական աղետի շեմին ենք. քարոզչական կեղծ թեզերով, պոպուլիզմով իշխանությունները ո՛չ մահացողին կստիպեն չմեռնել, ոչ էլ մորը՝ ևս մեկ երեխա ունենալ. Միքայել Մալխասյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀդոցենտ Միքայել Մալխասյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է մինչև 2050թ․անելիքների մասին,նշանակում է՝այդ քաղաքական թիմն իր առաջ ուղենիշ է դրել մինչև 2050թ․ լինել իշխանության։
• Եթե2021թ. նախընտրական քարոզարշավը 5 տարվա իշխանության համար էր տարվում, ինչո՞ւ էին որպես ուղենիշ ընտրում 20 տարին։
• Մեզ մոտ նախկին իշխանությունների կառավարման տարիներին ժողովրդագրական թվերնայն ժամանակվա ընդդիմության կողմից օգտագործվել են իշխանությունների դեմ, հատկապես շատէր խոսվում արտագաղթի մասին։
• Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018թ․ 18.000-ից ավելի բացասական ցուցանիշ է եղել արտագաղթի թվերի հետ կապված։ Նույնը՝ 2019թ՝-16000, 2020թ․-ին մի փոքր պլյուսով է եղել միգրացիոն մնացորդը՝ պայմանավորված Քովիդի լոքդաունով։
Հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգն ունի վերարտադրության խնդիր։
• Չէր կարող Նիկոլ Փաշինյանին զեկուցված չլինելժողովրդագրական իրական պատկերը։2019թ. օգոստոսին Ստեփանակերտում նրա արած հայտարարությունը պոպուլիստական էր, մարդկանց ականջների համար՝ հաճելի։
• Իրականում այսօր մենք ժողովրդագրական ճգնաժամի, աղետի անցման փուլում ենք։
• Կգա մի պահ, երբ մահերը կգերազանցեն ծնունդներին։ Մի անգամ նման պատկեր արդեն ունեցել ենք՝ 2020թ., հայտնի պատճառներով։
• Զարմանալին այն էր, որ Փաշինյանի այդ հայտարարություններից հետո ոլորտիպատասխանատուները «պարզաբանող» հայտարարություններ էին տալիս և ասում, որ այո՛, հնարավոր է 2050թ.-ին հասնել 5 միլիոն բնակչի ցուցանիշի… Սա սարսափելի է։

Կարդացեք նաև


Փորձագիտական շրջանակներն ասում են՝ եթե ուզում եք բնակչության թիվը մեծ լինի, պետք է օտարազգիներիինտեգրել։ Թող ասածս շովինիստական չհնչի, բայց ովքե՞ր են լինելու մեր թվաքանակն ավելացնող օտարազգիները։ Եվ կարո՞ղ են արդյոք մենեջմենթն այնպես կազմակերպել, որ էթնիկխմբերի միջև խնդիրներ չլինեն։
• Ես չգիտեմ՝ էդ ի՞նչ Խորենացի է կարդացել Զարեհ Սինանյանը…Կարող է՝ուրիշ անունով Խորենացի է։
• Ճապոնացիների ծագման հետ կապված Զարեհ Սինանյանի գնահատականը լրիվբացահայտում էր․ կարելի է Ճապոնիայի դեսպանին նամակ գրել։
• Սինանյանը շատ վտանգավոր տերմին է օգտագործել՝ ուծացնելը ինտեգրում չէ,այլ ազգի ձուլում, վերացում․ես զարմանում եմ, որ Սինանյանի այս արտահայտությունն ազգային համայնքների կողմից պատշաճ գնահատականի չարժանացավ։
• Մենք պատմական փորձառություն ունե՞նք՝ որպես անկախ պետություն, այդքան մեծ թվով այլազգիներ ինտեգրելու, այլ ոչ թե ուծացնելու համար, որովհետև ուծացումը շովինիստական մոտեցում է։
• Ժողովրդագրական անվտանգության թիվ մեկ երաշխիքը սեփական բնակչության վերարտադրությունն է։
• Այն հեքիաթները, թե իբրմենք ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությամբ ապրել ենք, թողնենքմի կողմ։ Խորհրդային Միության մենեջմենթն այլ էր։ Այդ համակեցությունը կառավարվում էր Մոսկվայից, ու հենց փլվեց ԽՍՀՄ-ը, փլուզվեց նաև խաղաղ համակեցության մասին միֆը։
• Նախկին ընդդիմությունը(նաև այսօրվա գործող իշխանությունը) ասում էր՝ Հայաստանում ապագա չկա։ Ես դա լսել եմ՝ դեռ դպրոցից սկսած։ Հենց իրենք եկան իշխանության, Հայաստանում արդեն ապագա կա՞… Սա քարոզչական թեզ էր։
• Վերջին մարդահամարը մասնակի է եղել, հետևաբար՝ մենք ճշգրիտ ժողովրդագրական պատկեր չենք կարող ունենալ։
• Մարդահամարը ռեսուրսների գնահատում է պլանավորում՝ անվտանգությունից սկսած՝ մինչև տնտեսություն, ամեն ինչ։ Դրա համար Կանադայի նման երկրում մարդահամար անում են 5 տարին մեկ։


Ըստ Արցախի ՄԻՊ զեկույցի՝ 41.5000 արցախցիներ զրկվել են մշտական բնակության վայրից։
• Միգրացիոն մնացորդը շատ ավելի բարդ մեխանիզմով է հաշվարկվում, մարդկանց մուտքեր-ելքերի թիվը չի կարող արտագաղթի մասին ճշգրիտ պատկեր տալ։
• Հայաստանից Ռուսաստան գնացողների թիվը գրեթե չի փոխվել, եկողների թիվն է ավելացել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։
• Վիճակագրական կոմիտեն հայտարարել է որ նախորդ տարի +30 000-ով դրական են փակել տարին։ Դա ռուսների թվի շնորհիվ է։ Վերադարձող ՀՀ քաղաքացիները թիվ չեն կազմում։
• Միայն 2021թ․ Սյունիքի մարզից ահռելի թվով մարդիկ են դուրս եկել։ Այն, որ սահմանամերձ, ստրատեգիական նշանակություն ունեցող մարզում նման թիվ կա, նշանակում է՝ մարդիկ պատերազմից հետո այնտեղ ապագաչենտեսնում։ Սյունիքում նաև ծնելիության մակարդակն է շատ ցածր։
• Առաջնահերթ նշանակություն պետք է ունենան ծնելիության մակարդակի բարձրացմանն ու մահվան թվերի կրճատմանն ուղղված քայլերը։
• Հայ կանայք արդեն գերմանուհի կանանցվերարտադրության տարիքի թվերին են մոտեցել, ինչը ողբերգություն է։ Հայ կանայք արդեն մոտ 30 տարեկանում են ծննդաբերում։ Որքան կնոջ տարիքն աճում է, այնքան նրա վերարտադրողական հնարավորությունները նվազում են։
• Արտագաղթի տեմպերը հատկապես աճել են 2020թվականից հետո։
• Անկախության տարիներին մեր արտագաղթի մեծ մասը եղել է ոչ թե գյուղական, այլ քաղաքային համայնքներից։ Ընդ որում, 90-ականներին Հայաստանից մեկնել է Երևանի գրեթե կեսը։ Հաջորդ տարիներին տեմպերը գրեթե պահպանվել են։
• Քարոզչական մեխանիզմներով, պոպուլիզմով ո՛չ մահացող մարդուն կարող են իշխանությունները համոզել, թե իշխանություն է փոխվել՝ մի մահացիր, ոչ էլ մորը կարող են համոզել, թե՝ պարտավոր ես մի հատ էլ երեխա ունենալ:
• Պատահական չէր, որ Ադրբեջանը հենց 2020 թվականն էր ընտրել պատերազմ սկսելու ժամկետը: 2020-ին զորակոչվել էին 2000-2002 թվականներին ծնվածները, այդ տարիներին ամենացածր ծնելիությունն է եղել մեր երկրում պաշտոնական տվյալներով, որը հրապարակվել է, և Ադրբեջանն էլ տիրապետել է այդ բաց տեղեկատվությանը:


• 2020-2023 թթ., ըստ պաշտոնական տվյալների, միայն քովիդից և 44-օրյա պատերազմի հետևանքով մահացության թիվը 15.000-ից ավելի է: Պատերազմում զոհվածների զգալի մասը 2000-2002 թվականներին ծնված երիտասարդներն էին, այսինքն՝ վերարտադրողականության տարիք ունեցողները: Իսկ երբ ծնելիության մակարդակը ցածր է և վերարտադրության հնարավորությունը քիչ է, ապա մահացության թվի ազդեցությունը շատ ավելի մեծ է:

Հիշեցնենք ընթերցողին, որ 2019թ. օգոստոսին Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերի անցկացման կապակցությամբ Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2․5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»:

Հիշեցնենք նաև, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարԶարեհ Սինանյանը հայտարարել էր. «Մենք պետք է ստեղծենք մի իրականություն, որ ոչ շատ հեռավոր ապագայում Հայաստանը հայրենիք դարձնենք արաբների, ասորիների և այն ազգերի համար, որոնք կարող են հեշտորեն ինտեգրվել մեր երկրում։

Նման ձևերով մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չէ ամաչել, դա ճիշտ քայլ է»:

Նա նաև հայտարարել էր, որ ճապոնացիները կորեացիների ու չինացիների սինթեզ են, որոնք 2 հազար տարում դարձել են ճապոնացի:

Տեսանյութեր

Լրահոս