Բաժիններ՝

Դանակահարություն Պորտուգալիայի մուսուլմանական կենտրոններից մեկում. կա 2 զոհ

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի իսմայիլական կենտրոնում երկու մարդ է զոհվել դանակահարության հետևանքով:

Նշվում է, որ չարագործն ազգությամբ աֆղան է, նրա ձեռքին եղել է մեծ դանակ: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ իրավապահները կրակել են նրա վրա և վիրավորել, այնուհետև ձերբակալել: Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ:

Իսմայիլիզմը շիա իսլամի ճյուղերից մեկն է:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ տեղի ունեցածն, ըստ երևույթին, «առանձին դեպք է», և դեռ վաղ է քննարկել կասկածյալի հնարավոր շարժաթիռները:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031