Բաժիններ՝

Սիրիան հաղորդել է Իսրայելի կողմից հերթական ավիահարվածների մասին

Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելը մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին: Նշվում է, որ ապրիլի 3-ի երեկոյան Դամասկոսի մերձակայքում իրականացված ավիահարվածների հետևանքով 2 քաղաքացիական անձ է զոհվել:

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Դամասկոսից հարավ գտնվող ալ Քիսվահ քաղաքի, ինչպես նաև Ջեբել էլ Մանիայի ուղղությամբ:

Jerusalem Post պարբերականը նշում է, որ նախքան Սիրիային ավիահարվածներ հասցնելու մասին հաղորդումները Իսրայելի պաշտպանության բանակը խոցել էր ենթադրաբար իրանական ԱԹՍ, որը Սիրիայից ներթափանցել էր Իսրայելի տարածք:

Նշվում է, որ երկու օր առաջ Իսրայելը, ենթադրաբար, թիրախավորել էր Դաբաա ավիաբազան՝ վիրավորելով սիրիացի 5 զինվորների, իսկ դրանից երկու օր առաջ էլ Դամասկոսին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 անդամ: Իսկ մարտի 29-ին Դամասկոսի մերձակայքում ավիահարվածների հետևանքով վիրավորվել էր սիրիացի 2 զինվոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս