Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 40-ի

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո բժշկական օգնության է դիմել 40 մարդ: Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բուժօգնության է դիմել 40 մարդ, այդ թվում՝ 3 անչափահաս», – լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։

Գերատեսչությունում հավելել են, որ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում ստացիոնար բուժման է մնում 25 մարդ, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի առափնյա փողոցի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկին (Մաքսիմ Ֆոմին): Մինչ այս հաղորդվում էր 32 վիրավորի մասին:

Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցներն օպերատիվ ծառայությունների հետ միասին ձերբակալել են պայթյունի մեջ կասկածվող Դարյա Տրեպովային: Ըստ հետաքննության վարկածի՝ նախքան Տատարսկիի մասնակցությամբ միջոցառման սկսվելը Տրեպովան նրան գիպսե արձանիկ էր տվել, որը պայթել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս