Բաժիններ՝

Եվրոպայում ձերբակալվել է զենքի ընդհատակյա առևտրով զբաղվող 22 կասկածյալ

Ռումինիայի և Բուլղարիայի գլխավորած ոստիկանական գործողության շրջանակներում 2023 թ.-ի փետրվարին ձերբակալվել է 22 մարդ, որոնք կասկածվում են հրաձգային զենքի անօրինական առևտրի մեջ: Գործողությանը մասնակցել են 31 երկրների իրավապահներ:

Ոստիկաններն, ընդհանուր առմամբ, իրականացրել են 143 խուզարկություն, առգրավել 129 միավոր հրաձգային զենք, 1492 միավոր ազդանշանային վերափոխված և չվերափոխված զենք, ավելի քան 24 հազար միավոր զինամթերք, վեց նռնակ, 276 կգ դինամիտ 299 դետոնատոր և ավելի քան 21 կգ վառոդ:

Ըստ հաղորդագրության՝ առգրավված ազդանշանային զենքերի մեծ մասն արտադրվել է Թուրքիայում նախքան այդ երկրում դրանց հետ կապված օրենսդրական փոփոխությունները: Դրանք ներմուծել են ԵՄ-ի տարածք և օրինական կերպով վաճառքի հանել Բուլղարիայում ու Եվրամիության մյուս պետություններում։ Այնուհետև գնված ազդանշանային զենքը վերափոխել են մարտական ​​զենքի և տարածել իրացման անօրինական ուղիներով։

Ոստիկանական գործողության գագաթնակետը դարձել են փետրվարին կասկածյալների ձերբակալությունները։ Հուլիսին «Եվրոպոլ»-ը նախազգուշացրել էր, որ քրեական խմբավորումները կարող են զբաղվել «Ուկրաինայից Եվրամիության երկրներ զգալի քանակությամբ հրաձգային զենքի և զինամթերքի» մաքսանենգությամբ։

«Եվրոպոլ»-ում հայտնել են այն դեպքերի մասին, երբ առանձին անձինք փորձել են Ուկրաինան լքել հրազենային զենքով։

Ոստիկանական ծառայությունը նաև ենթադրում է, որ ԵՄ-ի հետ ուկրաինական սահմանի երկայնքով գաղտնարաններ Էին ստեղծվել մաքսանենգությունը կազմակերպելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս