Բաժիններ՝

Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ակնկալում է Շվեդիայի շուտափույթ անդամակցումը դաշինքին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան կայքի տարածած հայտարարությունը:

«Այսօր ես հպարտությամբ ողջունում եմ Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի 31-րդ դաշնակից: 2022 թվականի մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցության հայտեր են ներկայացրել։ <…> Մեկ տարուց էլ քիչ անց մենք Ֆինլանդիային ընդունում ենք ՆԱՏՕ: Սա պատմության մեջ ամենաարագ վավերացման գործընթացն է»,-ընդգծել է նա:

«Կոչ եմ անում Թուրքիային և Հունգարիային առանց հապաղելու ավարտել վավերացման գործընթացը»,-ասել Է Բայդենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս