Բաժիններ՝

ԱՄՆ-ն Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին. CENTCOM

ԱՄՆ զինվորականները Սիրիայում ավիահարվածի ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:

«CENTCOM-ի ուժերը միակողմանի հարված են հասցրել Սիրիայում՝ վերացնելով ԻՊ-ի պարագլուխներից Խալիդ Այդ Ահմադ ալ Ջաբուրիին», – գրված է CENTCOM-ի հայտարարությունում։

Նշվում է, որ ահաբեկիչը «պատասխանատու էր Եվրոպայում հարձակումների ծրագրման համար և մշակել Էր ԻՊ-ի կազմակերպական կառուցվածքը»։ CENTCOM-ը հավելել է, որ ավիահարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության՝ չնայած ԻՊ-ն թուլացել է, սակայն այն շարունակում է գործողություններ իրականացնել տարածաշրջանում և ցանկություն ունի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս:

«Խալիդ Այդ Ահմադ ալ-Ջաբուրիի մահը ժամանակավորապես կխաթարի կազմակերպության ունակությունը՝ պլանավորելու արտաքին հարձակումներ», – նշում է CENTCOM-ը: 2022 թվականի փետրվարի 3-ին Սպիտակ տունը հայտարարել Էր, որ ԱՄՆ զինված ուժերը հաջող հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի շնորհիվ ոչնչացվել է ԻՊ պարագլուխ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին, որը նաև հայտնի էր որպես Աբու Աբդուլլա Քարդաշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930