Միակ զարգացման ուղին՝ ձևավորել կոմպետենտ իշխանություն, համագործակցել աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ. Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Տնտեսական և քաղաքական համաշխարհային զարգացումներն ուղիղ ազդեցություն ունեն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի վրա:
  • Աշխարհակարգի նոր մոդելը դեռևս սահմանված չէ: Կա հնարավոր երկու մոդել` G-2 ձևաչափ՝ ԱՄՆ և Չինաստան, կամ մեծ Եվրասիական աշխարհաքաղաքական տարածք և անգլոսաքսոնական աշխարհ: Վերջերս հրապարակված Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության հայեցակարգը Եվրասիական մեգատարածաշրջանի ձևավորման մասին է:
  • Մերձավոր Արևելքում տեսնում ենք նոր աշխարհակարգի ձևավորման ուրվագծերը: ԱՄՆ-ի ազդեցությունն այստեղ նվազում է:
  • Պատահական չէ այն, որ Բահրեյնը գնում է Իրանի հետ համագործակցության: Չի բացառվում, որ պատուհան բացվի Իրան-Իսրայել հարաբերություններում, այս գործընթացի գլխավոր ճարտարապետը և պատրոնաժը կարող է դառնալ Չինաստանը:
  • Խորքային հարաբերություններ են հաստատվում նավթագազային ոլորտում: ԱՄՆ-ը դառնում է ինքնաբավ պետություն, կախված չէ Մերձավոր Արևելքից, և արևմտյան աշխարհում ձևավորվում է անգլոսաքսոնական բլոկ, որի մեջ կոնսոլիդացվում են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և մոտ ժամանակներում՝ նաև Նոր Զելանդիան:
  • Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներն ուղիղ ազդեցություն ունեն Հարավային Կովկասի վրա: Մենք հետաքրքիր ենք աշխարհին Հյուսիս-Հարավ (ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան) միջանցքի կառուցման առումով: Չինաստանը, որպես գլխավոր խաղացող, փորձելու է լուրջ քայլեր ձեռնարկել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք լոգիստիկաների ուղղությամբ:
  • Մենք դուրս ենք այդ բոլոր ծրագրերից, նույնը՝ էներգետիկ ոլորտում, Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում: Այն, ինչ ներկայացվում է՝ որպես ապաշրջափակման հեռանկար, իրականում շրջափակում է:

  • Ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական պատերազմից, ավելի ստույգ՝ Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի օպերացիայից: Բախմուտից է կախված նոր աշխարհակարգի ձևավորման հեռանկարը՝ լոգիստիկայի և աշխարհաքաղաքական ձևավորման տեսանկյունից: Եթե այս թնջուկն ավարտվի հօգուտ Ռուսաստանի, ապա ՌԴ դառնում է Եվրասիական գերտերություն:
  • Արևմուտքն իր ամբողջ ռեսուրսները դնում է այս պատերազմում: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ այսպիսով ԱՄՆ-ը իր հարցերն է լուծում Եվրոպայի հետ: Եվրոպայի նկատմամբ բավականին կոշտ էներգետիկ քաղաքականություն իրականացնելով՝ ԱՄՆ-ի նպատակն է դուրս մղել ռուսական գազը Եվրոպայից՝ դրա փոխարեն շուկա ձևավորելով սեփական հեղուկացված գազի համար:
  • Ադրբեջանը, քարոզչական հնարքներ կիրառելով, հայտարարում է, թե փրկում են Եվրոպան էներգետիկ ճգնաժամից, այնինչ դա ընդամենը տեղեկատվական աղմուկ ձևավորելու գործիք է:
  • Ժողովրդավարության համաժողովին Փաշինյանի մասնակցության ՕԳԳ-ն զրո է, չկա օգտակարության որևէ դրվագ: Նոր աշխարհակարգում ժողովրդավարությունը վերաիմաստավորվում է, և այն մարդը, որն ունի ցածր կրթական ցենզ և չունի այն թիմը, որը կարող է օգտակար խորհուրդներ տալ, կարծում է, թե 90-ականներին բնորոշ հռետորաբանությամբ խոսելով՝ այսօր կարող է ժողովրդավարության անվան տակ ինչ-որ բան վաճառել պոտենցիալ գործընկերներին Արևմուտքում: Հայաստանի գործող իշխանություններն այսօր Արևմուտքում ոչ մեկին հետաքրքիր չեն:
  • Ադրբեջանը փորձում է արագացնել Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, որովհետև աշխարհում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ և զարգացումներ, որոնց վերջնական իրականացման պարագայում Ադրբեջանը կարող է չամրապնդել պատերազմում ունեցած իր ձեռքբերումները:
  • Խաղաղության պայմանագիրը պատրաստ էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերին: Դեռ 2021 թվականի սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել պայմանագիրը, բայց հետո դրան խոչընդոտեց ուկրաինական թնջուկը, և սկսվեցին վերադասավորումներ:
  • «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկն է, քննարկվում էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո: Միջանցքի հարցը բխում է նաև եվրոպացիների շահերից: Ալիևը Եվրոպային ասում է՝ աջակցեք մեզ միջանցքը բացելու հարցում, և ես կապահովեմ այնպիսի միջանցք, որը կապահովի ոչ միայն տրանսպորտային փոխադրումներ, այլև կլինի էներգետիկ միջանցք, զարկ կտանք նոր գազատարի և բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցմանը:
  • Գերատեսչություններն արտացոլում են կառավարությունների առաջնահերթությունները. ՀՀ գործող կառավարությունում չկան էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի, սփյուռքի նախարարություններ, իսկ սա նշանակում է, որ այս իշխանությունների համար թվարկված ոլորտները երկրորդական նշանակություն ունեն:

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանի վերջերս Ատոմակայան կատարած այցը պրոպագանդայի դաշտում էր: Հայկական ատոմակայանի վտանգների մասին վերջերս Ադրբեջանի ՄԻՊ-ի կոշտ հայտարարության արձագանք, հանրության ուշադրությունը գրավելու հնարք:

2018 թվականից Հայաստանն ապրում է հոգեբանական օպերացիաների պայմաններում: Հիշում եք, 2018-ին Փաշինյանը հեղաշրջումից և իշխանության գալուց հետո հայտարարեց, թե Ատոմակայանում ուռճացրած հաստիքացուցակ կա: Հետո հեռացրեց աշխատանքից ատոմակայանի տնօրենին: 2020 թվականին խզվեց ՌԴ-ի հետ պայմանագիրը, հրաժարվեց վարկի տրամադրումից: Ձևավորվեց հակամիջուկային դիսկուրս՝ ընդդեմ Ռուսաստանի:

  • Հայաստանն արդեն վերածվել է քվազիպետության:
  • Պետք է մտածել հայկական մեգանախագիծ ձևավորելու մասին:
  • Միակ զարգացման ուղին՝ ձևավորել կոմպետենտ իշխանություն, որոնք կկարողանան ձևավորել հավասար համագործակցություն գեոքաղաքական գլխավոր խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ:
  • Հայաստանի գործող իշխանությունների գործելաոճը պրիմիտիվ է և մակերեսային:
  • Թիվ մեկ խնդիրն այս իշխանությունների հեռացումն է. միայն իշխանությունների հեռացման ճանապարհով է հնարավոր մեր երկրում լուծել ցանկացած, անգամ՝ նեղ մասնագիտական հարց:
  • Այս իշխանությունները ընտրություններով չեն հեռանա:

Տեսանյութեր

Լրահոս