Բաժիններ՝

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը քննադատել է ՕՊԵԿ+ երկրների կողմից նավթի արդյունահանման ծավալները կրճատելու որոշումը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը հայտարարել Է, որ առայժմ չի կարող կանխատեսել նավթի արդյունահանումը նվազեցնելու մասին ՕՊԵԿ+-ի մի շարք երկրների որոշման հետևանքները, սակայն այդ քայլը ճիշտ չի համարում։

«Կարծում եմ՝ այն քայլը, որը ՕՊԵԿ-ը որոշել է ձեռնարկել, ափսոսանք է առաջացնում: Ես դեռ վստահ չեմ, թե դա ինչպես կանդրադառնա գների վրա», – ասել է Յելենը: Նա նշել է, որ դա շատ ոչ կառուցողական քայլ է մի ժամանակաշրջանում, երբ կարևոր է էներգիայի գները ցածր պահել: «Ակնհայտորեն, դա լավ չէ համաշխարհային աճի համար: Եվ դա ավելացնում է անորոշությունն ու բեռն այն ժամանակ, երբ գնաճն արդեն իսկ բարձր է», – հավելել Է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին, մեկնաբանելով ՕՊԵԿ+-ի որոշումը, փորձել է մեղմել դրա հնարավոր հետևանքները: ,Դա այնքան վատ չի լինի, որքան կարծում եքե, – ասել է Բայդենը: Նավթի արդյունահանման կրճատման մասին Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Պարսից ծոցի մյուս երկրների անակնկալ հայտարարությունից հետո ապրիլի 3-ին նավթի գները և ֆյուչերսները կտրուկ աճել են:

«ՕՊԵԿ+»-ը հայտարարել է, որ մայիսից մինչև տարվա վերջ նավթի արդյունահանումը կկրճատվի օրական ավելի քան մեկ միլիոն բարելով: Սա արդյունահանման ամենամեծ կրճատումն է հոկտեմբերից ի վեր, երբ նավթի արդյունահանումը կրճատվեց օրական 2 միլիոն բարելով: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ կերկարաձգի նավթի արդյունահանումն օրական 500 հազար բարելով կրճատելու որոշումը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս