![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայում ահաբեկիչները չորս անգամ գնդակոծել են կառավարական ուժերի դիրքերը
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108857.jpg)
Սիրիայում Իդլիբի ապաէսկալացման գոտում սիրիական կառավարական ուժերի դիրքերը չորս անգամ գնդակոծման են ենթարկվել ահաբեկիչների կողմից: Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխղեկավար, դերծովակալ Օլեգ Գուրինովը:
«Անցած օրվա ընթացքում Իդլիբի ապաէսկալացման գոտում չորս գնդակոծություն է գրանցվել «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից` Հալեպի նահանգում՝ 2, Իդլիբի նահանգում՝ 2», – ասել է Գուրինովը։
Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչների կողմից Քաֆեր Հաննիի շրջանից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ ականանետից գնդակոծության հետևանքով Հալեպի նահանգի Ուրում էս Սուղրա բնակավայրի շրջանում վիրավորվել է սիրիացի մեկ զինծառայող։