Բաժիններ՝

Արքայազն Հարրին հոր թագադրմանը կմասնակցի առանց Մեգան Մարքլի և երեխաների

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը «շատ հիասթափված է», որ հաջորդ ամիս իր թագադրման ժամանակ չի տեսնելու կրտսեր որդու՝ արքայազն Հարրիի կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, և իր երկու թոռներին՝ Արչիին և Լիլիբեթին, բայց «ուրախ է», որ արքայազն Հարրին որոշել է մասնակցել: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով թագավորական աղբյուրներին:

Չորեքշաբթի Բուքինգհեմյան պալատն «ուրախությամբ հաստատել է», որ Սասեքսի դուքսը մայիսի 6-ին կլինի Վեսթմինսթերյան աբբայությունում և կմասնակցի հոր թագադրմանը:

Բայց նրա կինը՝ Մեգան Մարքլը, ներկա չի լինի. նա կմնա տանը՝ ԱՄՆ-ում, Լիլիբեթի և Արչիի հետ:

Թագավորական փորձագետների գնահատմամբ՝ որոշումը «իդեալական փոխզիջում» է Սասեքսների և թագավորական ընտանիքի մյուս անդամների միջև տևական վեճի ֆոնին:

Նշենք, որ վեճն ավելի թեժացել է վերջին ամիսներին արքայազն Հարիի «Spare» հուշագրության հրապարակումից հետո:

Քաջատեղյակ աղբյուրը Sun-ին ասել է. «Թագավորն ուրախ է, որ Հարրին՝ իր որդին, որին նա անվանում է իր «սիրելի տղան», կլինի աբբայությունում։ Նա ուզում էր նրան այնտեղ տեսնել։ Նա շատ հիասթափված է, որ չի տեսնի Մեգանին ու թոռներին, բայց հասկանում է իրավիճակը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս