Պուտինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարարի հետ. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
«Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդական, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ», – ասել է Պեսկովը։
Պուտինը հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը ակտիվորեն համագործակցում են ռազմական գերատեսչությունների միջոցով և պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք ռազմական գերատեսչությունների միջոցով, պարբերաբար մեզ համար օգտակար տեղեկություններ ենք փոխանակում, համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում, համատեղ վարժանքներ ենք անցկացնում Հեռավոր Արևելքի տարածաշրջանում, Եվրոպայում, և՛ ծովում, և՛ ցամաքում, և՛ օդում»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ապրիլի 16-19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:
Ըստ ԶԼՄ-ների` Պեկինին Սու-35 կործանիչների և Ս-400 համալիրների վաճառքի գործարքի պատասխանատուն հենց Լի Շանֆուն է: