
Ավստրալիայի ափերին է հասել 8 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը

Ավստրալիայում վերջին 8 տարվա ընթացքում ամենահզորը դարձած «Իլսա» արևադարձային ցիկլոնը հարվածել է երկրի հյուսիս-արևմտյան ափերին:
«Իլսա» ցիկլոնի քամու արագությունը հասնում է 289 կմ ժամի: Ավստրալիայի ափերին մոտենալիս ցիկլոնն ունեցել է ուժգնության ամենաբարձր՝ 5-րդ աստիճան, սակայն առաջ շարժվելով՝ դրա ուժգնությունը նվազել է մինչ 2–րդ աստիճան:
Առայժմ պարզ չէ, թե ինչ վնաս է հասցրել ցիկլոնը: Իշխանությունները պլանավորում են վերևից գնահատել վնասները, երբ անվտանգ լինի ցիկլոնից տուժած շրջաններում ուղղաթիռներ բարձրացնել:
Արևմտյան Ավստրալիա նահանգի իշխանությունները հայտնել են, որ ցիկլոնը, բարեբախտաբար, չի հարվածել խոշոր բնակավայրերին: