Եգիպտոսի առողջապահության նախարարությունը գնահատել է բացահայտված անհայտ հիվանդության վտանգը
Եգիպտոսի առողջապահության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարը հայտարարել է, որ անհանգստանալու պատճառ չկա Քենա նահանգի գյուղերից մեկի բնակիչների շրջանում անհայտ հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում է Al-Masry Al-Youm թերթը:
Հուլիսի 17-ին նախարարը մեկնել է Լուքսոր և Քենա։ Եգիպտոսի առողջապահության և ազգաբնակչության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Աբդել Ղաֆֆարը ստուգումներ է անցկացրել մի շարք բժշկական հաստատություններում: Նա այցելել է Էլ Ալիկաթ գյուղ, որտեղ գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնց ախտանիշներից են բարձր ջերմությունը, ոսկորների ցավը և հոգնածությունը։
Աբդել Ղաֆֆարն ընդգծել է, որ գյուղում գործում է կանխարգելիչ բժշկության բրիգադ, որ վերցվել են ջրի և մոծակների նմուշներ, ինչպես նաև հիվանդներից անալիզներ։
Ըստ նախարարի՝ անհանգստության և վախի պատճառ չկա, քանի որ հիվանդությունը վարակիչ չէ։