Բաժիններ՝

Եվրոպայի հարավում ջերմաստիճանը կարող է հասնել 50 աստիճանի

«Քարոն» անտիցիկլոնը, որը Եվրոպային է մոտենում Սահարայից, եվրոպական երկրներին սպառնում է ռեկորդային` մինչև Ցելսիուսի սանդղակով 50 աստիճան տաքությամբ։ Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով օդերևութաբանական ծառայությունների տվյալները։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Սարդինիա կղզում հուլիսի 19-ին ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե 50 աստիճանի։ Նույն օրն Իտալիայի 23 խոշորագույն քաղաքներում կգործի Առողջապահության նախարարության արտակարգ նախազգուշացում սաստիկ շոգի մասին։

Աթենքում, Հռոմում և Մադրիդում արդեն գրանցվում են բարձր ջերմաստիճաններ։ Ինչպես նշում է գործակալությունը, Եվրոպայի երկրներում կարող են հրդեհներ առաջանալ սաստիկ քամիների պատճառով։ Մասնավորապես, Աթենքի մերձակայքում հրդեհն արդեն մի քանի տներ է ոչնչացրել։ Կանարյան կղզիներից մեկում՝ Պալմա կղզում, լայնածավալ հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել։

Եվրոպայում վերջին ջերմաստիճանային ռեկորդը գրանցվել է 2021 թվականին, երբ Սիցիլիա կղզում ջերմաստիճանը հասել է 48,8 աստիճանի։ Հյուսիսային կիսագնդում արտակարգ եղանակային երևույթներն ավելի ու ավելի հաճախակի են դառնում։ Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ գլոբալ տաքացման հետևանքով ծայրահեղ եղանակային պայմանները «ցավոք, դառնում են նոր նորմա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31