 
                        ՀԱՄԱՍ-ի կողմից մեկնարկած ռազմական գործողություններից ի վեր տուժել է ավելի քան 5 հազար Իսրայելի քաղաքացի
 
                                    Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից մեկնարկած ռազմական գործողություններից ի վեր տուժել է ավելի քան 5 հազար Իսրայելի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։
«Այսօրվա դրությամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 5007 տուժածներ»,- ասվում է Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        