Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը․ Bloomberg

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները քննարկում են Գազայի հատվածում ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Առայժմ քննարկումները վաղ փուլում են, և դրանց ընթացքը կախված կլինի նաև Իսրայելի բանակի ցամաքային գործողության արդյունքներից: Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ կլինի նաև տարածաշրջանի արաբական երկրների աջակցությունը, ինչը երաշխավորված չէ, հայտնում է գործակալությունը:

Իսրայելի իշխանության ներկայացուցիչներն ավելի վաղ բազմիցս ասել էին, որ չեն ծրագրում օկուպացնել Գազայի հատվածը, սակայն նշել էին, որ ՀԱՄԱՍ-ի կառավարման շարունակությունն անընդունելի է հոկտեմբերի 7-ին երկրի վրա հարձակումից հետո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031