Իսրայելի բանակը հայտարարել Է Գազայում ցամաքային գործողության նախապատրաստման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շարունակում է նախապատրաստվել նոր քայլերի Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսրայելական զորքերի մամուլի ծառայությանը:
«ՑԱԽԱԼ-ը շարունակում է նախապատրաստվել պատերազմի հաջորդ փուլին, այդ թվում՝ ցամաքային գործողություններին», -նշված է նյութում:
Ինչպես ճշտել են մամուլի ծառայությունում, վերջին մի քանի օրերին Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հաստատել է զինվորների օպերատիվ գործունեության ընդլայնման ծրագրերը: Ավելին, ՑԱԽԱԼ-ը տեղում զինծառայողների վարժանքներ է կազմակերպել: Խոսքը ինչպես կանոնավոր ծառայություն անցնող զինվորների, այնպես էլ պահեստազորում գտնվողների մասին է:
Հայտարարության համաձայն՝ ներկայումս ՑԱԽԱԼ-ի 188-րդ բրիգադի մարտիկները տեղակայվել են Գազայի հատվածի սահմանի մոտ: Ջոկատի հրամանատարի խոսքով՝ զինվորները պատրաստ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները և ապահովել բնակչության անվտանգությունը: